Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանում բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման ֆինանսավորման հարցերով

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։

Շեյն Ռոզենթալը, կարևորելով Հայաստանում էներգետիկայի ոլորտի  կառավարման բարեփոխումների իրականացումը, նշել է, որ դրանք կարող են հնարավորություն ստեղծել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի  ֆինանսավորման համար՝ ներգրավելով գումարներ առանց պետական երաշխիքի: Այդ համատեքստում նշվել է, որ բանկը հետաքրքրված է բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման ֆինանսավորման  հարցերով:

Նախարարի պաշտոնակատարը ողջունել է բանկի պատրաստակամությունը զարգացման ծրագրերի իրականացման  գործում և  վստահեցրել, որ մինչև ս.թ. մարտի 15-ը կքննարկվի անվճար հիմունքներով տեխնիկական աջակցության ցանկալի ձևաչափը և կներկայացվի ԱԶԲ-ին:

Շեյն Ռոզենթալի խնդրանքով Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ քամու և արևի ուղղություններով:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները որոշ ծրագրերի շուրջ, որից հետո անցնել դրանց իրականացման մեխանիզմների մշակման գործընթացին: