Ամեն ինչ նորմալ, իր հունով ընթանում է. Վահան Շիրխանյանը՝ Սպաների համահայկական միության ծրագրերի մասին

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Մամուլն այսօր գրել էր, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից նախաձեռնված Սպաների համահայկական միություն ստեղծելու նախաձեռնությունն այդպես էլ կմնա չիրականացած:

Ըստ հրապարակման՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անտարբեր է դարձել նախաձեռնության նկատմամբ, ինչպես նաև սփյուռքում գտնվող հայ պաշտոնաթող սպաների մոտ «առկա ոգևորությունը սառել է»:

Factor.am-ի հետ զրույցում, սակայն, Վահան Շիրխանյանը պնդեց հակառակը. «Մարդիկ կա՛մ միտումնավոր ուզում են չարություն արած լինել, կա՛մ բանուգործ չունեն՝ ընկել են բամբասանքների հետևից: Ամեն ինչ նորմալ, իր հունով ընթանում է»։

Վահան Շիրխանյանն ասաց, որ պատրաստվում են մեկ ամսվա ընթացքում մեծ համագումար հրավիրել, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Համագումարին կհրավիրեն նաև լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Շիրխանյանը հայտարարել էր, թե իր նախաձեռնությամբ ստեղծվելու է «Սպաների համահայկական միություն», որի անդամները լինելու են թոշակի անցած սպաները: Ըստ Շիրխանյանի՝ Հայաստանում նման սպաների թիվը գերազանցում է 20.000-ը: Սպաներն իրենց առաջարկություններով և խորհուրդներով օգնելու և համագործակցելու են ՊՆ-ի հետ։

Լիլիթ Շաբոյան