Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումը լինելու է բանակցային ֆորմատի շուրջ քննարկումների մասին. Փաշինյան

Լուրեր

18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
Բոլորը

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Այնուհետև պատասխանել են լրագրողների հարցերին Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը եւ ՀՀ վարչապետը, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Լրագրողները հարցրել են.

-Վերջին շրջանում մի քանի անգամ հանդիպել եք Ձեր ադրբեջանցի գործընկերներին: Կցանկանայինք իմանալ՝ կան արդյոք նոր շեշտադրումներ, որ հնարավոր է հրապարակել: Եվ եթե կարելի է՝ կցանկանայինք պարոն Հանի արձագանքը լսել այն հարցի շուրջ, թե Եվրամիությունն ինչպե՞ս կարող է ավելացնել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման արագացման ուղղությամբ:

Հարցին սկզբում պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.

Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Հետևաբար, Ձեր հարցի մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու: Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է:

Իսկ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը ասել է.

– Նախ ուզում եմ նշել, որ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև: Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև համագործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն: