Գերմանացի գործարարների կողմից լուրջ հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ. ԳՄՀԸ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) ներկայացուցիչներին։

Նախարարն իր խոսքում նշել է․ «Մի շարք հաջողություններ, որ մենք գրանցել ենք, պայմանավորված են եղել նաև GIZ-ի կողմից իրականացված և իրականացվող ծրագրերով։ Ուրախ կլինենք ձեզ հետ միասին քննարկել մեր հետագա գործողությունները։ Այս բարձր ակնկալիքների և նպատակների փուլում կարևոր են ոչ ստանդարտ լուծումները և այստեղ է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձը և կարողությունները շատ օգտակար կլինեն»։

Գործընկներների խնդրանքով նախարարը ներկայացրել է կառավարության տնտեսական, առաջնահերթությունները, անդրադարձել կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցերին։

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է եղել փոքր և միջին ձեռներեցության զարգացման հարցին։ Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն նոր ՓՄՁ-ների առանց խոչընդոտների ստեղծման ապահովում, այլև գործող ընկերությունների մրցունակցության բարձրացում։ Քննարկվել է ոլորտի զարգացման պետական գործիքակազմը և ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շարունակման և հետագա համագործակցության վերաբերյալ:

Նախարար Տիգրան Խաչատրյանը «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփայի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների զարգացման խնդիրները, ինչպես նաև անդրադարձել գինեգործության զարգացմանը Հայաստանում։

ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ հանդիպման, համապարփակ տեղեկատվության համար և նշել, որ գերմանացի գործարարների կողմից լուրջ հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ։

Հանդիպման ավարտին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներայացուցիչները նախարարին են հանձնել տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակված «Տեխնիկական աջակցություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` նորարարության խթանմանն ուղղված պետական համապարփակ ռազմավարության մշակման համար» փաստաթուղթը:

Նախարարը նշել է, որ նորարարության խթանումը նախարարության գործունեության առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում և այս տեսանկյունից ներկայացված փաստաթուղթը ևս կարող է օգտակար լինել ինովացիոն քաղաքականության մշակման գործընթացում: