Քրեական գործով վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1.7 մլն դրամ վնասը. Դատախազություն

Լուրեր

25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Գալիմա» ՍՊԸ-ի տնօրեն հանդես եկած Դ.Հ.-ն, 2018թ․ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով վերոնշյալ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ կնքելով սննդի մատակարարման պայմանագրեր, խարդախությամբ հափշտակել է ընդհանուր խոշոր չափերի գումար։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտ ամսին «Գալիմա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթները հաղթելու արդյունքում, Դ․Հ․-ն կեղծել է նույն ՍՊ ընկերության հիմանդիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից ՀՀ ԱՍՀ նախարարության հետ կնքել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ սննդամթերքի, այդ թվում՝ 20 տոկոս յուղայնությամբ թթվասերի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր: Այնուհետև 2018թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված թթվասերի փոխարեն, դեռևս չպարզված եղանակով ձեռք է բերել անհայտ ծագման 1 կգ տարողությամբ տարաներով «Թամարա և Անի» ՍՊԸ-ի անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսական յուղ պարունակող մթերք: Ապա, չարաշահելով նշված ՊՈԱԿ-ի սննդամթերքն ընդունող հանձնաժողովի անդամների վստահությունը, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ին 1002 կգ, իսկ  «Նորքի տուն-ինտերնատ»-ին 1393 կգ մատակարարելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի` համապատասխանաբար 696.390 ՀՀ դրամ և  986.135 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:

2019 թվականի փետրվարի 23-ին Դ․Հ․-ն հրավիրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն և նախազգուշացվել պետության շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ։

Արդյունքում վերջինս վերականգնել է պետությանը պատճառված 1․683․000 ՀՀ դրամը վնասը՝ վարչական շրջանների դատախազություն ներկայացնելով վճարման անդորրագրերը։

Նախաքննությունը շարունակվում է: