ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի դեմ նոր հետաքննություն է սկսվել

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոր հետաքննություն է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

Այս անգամ հետաքննությունը փաստեր է հավաքում ԱՄՆ ղեկավարի կողմից իշխանության չարաշահման, կոռուպցիայի, արդարադատությանը խոչընդոտելու և լիազորությունների չարաշահման հնարավոր փորձերի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ նախագահի դեմ նոր հետաքննություն սկսելու պատճառներից մեկը նրա նախկին իրավաբան Մայքլ Քոենի ցուցմունքն է:
Փետրվարի 27-ին Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահի նախկին իրավաբանը Թրամփին ռասիստ և սրիկա էր անվանել՝ նշելով, որ ամաչում է նրա կողմից իրականացված անօրինական գործողություններին մասնակցելու համար։
Թրամփին առնչվող նոր հետաքննությունը վարում է Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը՝ դեմոկրատ Ջերալդ Նադլերի ղեկավարությամբ:

Երկուշաբթի՝ մարտի 4-ին խորհրդարանական հետաքննության շրջանակում ավելի քան 80 կազմակերպություն և ֆիզիկական անձ հարցում է ստացել: «Նախագահ Թրամփը, ըստ էության, ակնհայտորեն քայլեր է ձեռնարկել՝ թաքցնելու Վլադիմիր Պուտինի հետ իր կապերը վարչակազմի այլ անդամներից, Կոնգրեսից և Ամերիկայի ժողովրդից»,- ասվում է կոնգրեսականների հարցման մեջ:

Միաժամանակ, դեմոկրատ կոնգրեսականները Սպիտակ տնից պահանջել են տեղեկատվություն տրամադրել Պուտին-Թրամփ հանդիպման մասին, որը Թրամփը, ենթադրաբար, թաքցրել է:

Սպիտակ տունն իր հերթին Կոնգրեսում դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սկսված նոր հետաքննությունն անվանել է «ամոթալի» և «վիրավորական»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովն «ամոթալի և վիրավորական հետաքննություն» է սկսել: Սառա Սանդերսը նաև նշել է, որ դեմոկրատներն այս քայլին են դիմել, քանի որ վախենում են, թե «Ռուսաստանի հետ պայմանավորվածության» մասին իրենց երկու տարվա կեղծ պատմությունը ջրի երես դուրս կգա:

ԱՄՆ նախագահի դեմ լայնածավալ հետաքննության շրջանակում Կոնգրեսը փաստաթղթեր է պահանջել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինի ընկերությունից և միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգից։

Նելլի Մելքոնյան