Մարտի 8-ը որ նշում ենք, չի նշանակում, որ միայն այդ օրերին են կանայք գեղեցիկ. պատգամավորը՝ քաղաքացու օրը նշելու մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Այսօր քաղաքական օրակարգի հարցերից մեկն էլ ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելն է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ խմբակցության եւ ՔՊ վարչության օրակարգում նման հարց չկա: Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ լրատվամիջոցներից մեկին փոխանցել էր, որ հարցը կառավարությունում քննարկվել է, բայց վերջնական որոշում չկա: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ:

-Պարոն Համբարձումյան, Դուք կո՞ղմ եք, որ ապրիլի 23-ը նշվի որպես Քաղաքացու օր:

-Իրականում վատ բան չի Քաղաքացու օրը, որովհետեւ բոլորս էլ քաղաքացի ենք եւ մեզ լավ ենք զգում, որ մեկ օր պետական մակարդակով գնահատված ենք լինում:

-Հարցը խմբակցությունում քննարկվե՞լ է:

-Քննարկում չենք ունեցել խմբակցությունում: Քննարկում լինի՝ բոլորս էլ մեր կարծիքները հայտնում ենք եւ հանգում ենք վերջնական եզրահանգման: Կարեւորը, որ այն բխի ՀՀ քաղաքացու շահերից, կարեւոր չէ, որ դա լինի քաղաքացու օրը կամ այլ օր:

-Տեսակետ կա, որ կոնկրետ մեկ օրը առանձնացնելով որպես քաղաքացու օր, ստացվում է, որ մյուս օրերին քաղաքացին գնահատված չի:

-Չէ, իհարկե, բոլոր օրերը քաղաքացունն են, բայց բոլոր օրերը տոնի չենք վերածում: Օրինակ, մարտի 8-ը, դա չի նշանակում, որ միայն այդ օրերին են կանայք գեղեցիկ: Խնդիրը նրանում է, որ այդ օրն արժեքավորելը մարդկանց էլ ավելի…

-Ինչպե՞ս պետք է դա տոնել:

-Դե թող մի հատ լինի, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես ենք տոնում:

Նարեկ Կիրակոսյան