«Ո՞վ է ասել՝ Ղարաբաղը հանձնում են, Ղարաբաղը ժամանակին Քոչարյանն էր հանձնում, Մեղրին էր հանձնում». Վարդան Մալխասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով 27-ի ահաբեկչության զոհ դարձած ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին, որն այսօր կդառնար 60 տարեկան, ասաց՝ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Հայաստանը կլիներ ավելի ինքնիշխան, հզոր, և մենք 30 տարի հետ չէինք ընկնի:

«Վազգենը նվիրյալ էր, խենթ էր, մեզ հենց այդ խենթ տեսակներն են պակասում»,- նշեց Մալխասյանը։ Նա նաև հիշեցրեց, թե ինչպես է արցախյան պատերազմի ժամանակ կռվել ու ինքնապաշտպանվել հայկական բանակը:

«Ավազակային հարձակումներով մենք զենք էինք հայթայթում ռուսական զորամասերից, որ ուղարկեինք սահման, որովհետև մեր կամավորականները չունեին զենք: Էդ պայմաններում, հնարավոր է, տեղի ունենային բազմաթիվ սխալներ։ Թշվառություն է եղել տնտեսական առումով, բայց չէ՞ որ դրա դիմաց մենք պատերազմ ենք հաղթել»,- ասաց Մալխասյանը:

Ազատամարտիկը համոզված է, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ քննություն նույնպես լինելու է: «Իշխանություններն էս քաոտիկ վիճակներից հենց կարողանան ոտքի կանգնել, անպայման անդրադառնալու են Հոկտեմբերի 27-ին, որովհետև եթե նոր իշխանությունները նախորդների ծանր հանցանքները, որոնք ուղղված են եղել մեր պետականության, ժողովրդի դեմ, չբացահայտեն, նոր էջ չեն կարող բացել, և էդ խարանը պետության ճակատից միշտ կախված կմնա»,- ասաց Մալխասյանը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտումն այդքան էլ դժվար չի, «թեկուզև վկաների մեծ մասին արդեն ոչնչացրել են, բայց էլի շատ փաստեր կան, որոնց հիման վրա կարելի է լուրջ եզրահանգումներ անել և բացահայտել այդ գործը»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ինքը որտեղ էլ լինի, խանգարելու է Ղարաբաղի հանձնման ցանկացած փորձ՝ ակնարկելով, թե դա է նաև պատճառը, որ կալանավորված է, նախկին ազատամարտիկն ասաց. «Քոչարյանը զբաղված է ինքնախաբեությամբ։ Նաև զբաղված է խաբեությամբ։ Ո՞վ է ասել՝ Ղարաբաղը հանձնում են… Ղարաբաղը ժամանակին Քոչարյանն էր հանձնում, 7 շրջան էր հանձնում, Մեղրին էր հանձնում։ Հիմա նոր իշխանություններն ինչ են ասում, որ մենք ոչ մի թիզ հող չունենք հանձնելու, Ղարաբաղի խնդիրը պիտի լուծեն ղարաբաղցիները։ Առանց ղարաբաղցիների հանրաքվեի, առանց նրանց որոշման ոչ մի քայլ չենք անելու»։

ՀԱԿ վարչության անդամի համոզմամբ՝ հայերը երբեք չեն համաձայնվի Լավրովյան պլանին, որը Մադրիդյան սկզբունքներից ավելի վատն է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան