Նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել գրասենյակի կողմից Հայաստանի տարբեր համայնքներում պարենային օգնության տրամադրման, աղքատության հաղթահարման և ազգային կարողությունների հզորացման ուղղությամբ գործադրած երկարամյա ջանքերը և միաժամանակ ընդգծել, որ նախարարության կողմից իրականացվող  համայնքների համաչափ զարգացմանն ու դիմակայունության ամրապնդմանը միտված մի շարք միջոցառումներ ուղղակիորեն հատվում են ծրագրի դավանած նպատակների հետ։ «ՀՀ կառավարությունն ունի երկրում աղքատության հաղթահարման ու համայնքների զարգացման իր տեսլականը,  և մենք շատ ուրախ կլինենք գործընկեր միջազգային կազմակերպության հետ համակցել, ներդաշնակել այդ ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Ելենա Միլոշևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավելել, որ խոցելի համայնքներում պարենային ապահովության բարելավման, աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը հաջողության են հասել հայ հասարակության և կառավարության գործուն աջակցության շնորհիվ՝ ուրախությամբ ընդգծելով ՀՀ կառավարության հետ վերջին վեց ամիսների ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվող համագործակցությունը։ Խոսելով առաջիկայում սպասվող ռազմավարական ծրագրերի մասին՝ Ելենա Միլոշևիչը հավաստիացրել է, որ գրասենյակն իր համար որպես առաքելություն է համարում Հայաստանում պարենային անապահովության հաղթահարումն ու պարենային բազմազանության ապահովումը, ինչին մոտենալու նպատակով անհրաժեշտ է զուգամիտել հայանքների, մարզերի և մասնավոր կազմակերպությունների հնարավոր ռեսուրսները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել գործող ծրագրերի հնարավոր թղթակցման, ազգային գործընկերության շրջանակներում համայնքներում անապահովության, անբավարարության և աղքատության դեմ պայքարի մի շարք ծրագրեր պիլոտավորելու, դրանք ազգայնացնելու հեռանկարների վերաբերյալ։