Մամեդյարովն ու ԵԱՀԿ նախագահն անդրադարձել են Արթուր Վանեցյանի հայտարարությանը

Լուրեր

08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Բաքվում հանդիպում են ունեցել։ Մամուլի ասուլիսի ընթացքում Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ԵԱՀԿ-ն կարևոր հարցեր են քննարկել, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բոլորն ուզում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի։ Այս մասին հայտնում է moscow-baku.ru կայքը։

«Մենք մշտապես քննարկումներ ենք վարում՝ հակամարտության կարգավորման եղանակներ գտնելու համար»,- նշել է Մամեդյարովը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի հանդիպում է ունեցել։ Բացի այդ՝ ևս չորս հանդիպում է տեղի ունեցել նախարարների մակարդակով։

Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի անգամ հայտարարել են հակամարտության շուրջ ստատուս քվոյի անթույլատրելիության մասին։ Նա, միաժամանակ, նշել է, որ ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները: Որպես օրինակ նա նշել է ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հայտարարությունը՝ ասելով, որ այն ուղղված չէ խաղաղությանը:

Հիշեցնենք, որ Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները. «Մենք ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունենք, ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին խնդրել է հաջորդ շաբաթ Երևան այցի ընթացքում  Հայաստանի իշխանությանը հարցնել, թե «մենք մեր ժողովուրդներին նախապատրաստելու ենք խաղաղությա՞ն, թե՞ այլ ուղղությամբ»:

 

Նելլի Մելքոնյան