«Պղտոր ջրում ձուկ որսալու» մարտավարություն ունեցող գործիչների մի մասն ազատության մեջ է, մի մասը՝ բանտում․ Արման Բաբաջանյան

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ ՀՀ-ի վարած քաղաքականությանն ու դրա օրակարգի կարևոր հարցերին, որոնք, ըստ պատգամավորի, ժամանակ  առ ժամանակ երկրորդական պլան են մղվում՝  կեղծ տեղեկատվական առիթներով, որոնցից էլ վերջերս Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև տարանջատման փորձն էր։

«Ցավով պետք է արձանագրել, որ նման սադրիչ հայտարարությունները ունակ են մեր ուշադրությունը ոչ միայն կենտրոնացնել այդ կեղծ օրակարգերի վրա, այլ կարող են օգտագործվել այն գործիչների կողմից, որոնք քաղաքականության մեջ առաջնորդվում են պղտոր ջրում ձուկ որսալու մարտավարությամբ։ Այդ գործիչների մի մասը ազատության մեջ է, մի մասը՝ հուրախություն մեզ, բանտում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, նման սադրանքներին տուրք տալով նպաստում են ռևանշիզմով առաջնորդվող ուժերի ծրագրերի իրականացմանը։

Ըստ պատգամավորի՝ նախորդ օրերի և շաբաթների ընթացքում տեղի են ունեցել այլ իրադարձություններ ևս, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս։

«Սումգայիթյան ոճիրի օրն ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց մեր քաղաքացուն՝ Կարեն Ղազարյանին։ Մենք չկարողացանք պաշտպանել մեր քաղաքացուն, ում ճակատագիրն այլևս կախված է նրանից, թե ինչ կկարողանան անել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Մենք չկարողացանք պաշտպանել նաև ՌԴ-ում ազատազրկված Ադրբեջանի թալիշական ազգային շարժման ղեկավար Աբասովին, որը քաղաքական ապաստան էր խնդրում մեզանից»,- ասաց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ եթե Աբասովի պարագայում մենք բաց ենք թողել զգալի քաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը, ապա Կարեն Ղազարյանի պարագայում թերացել ենք մեր քաղաքացու կյանքի անվտանգության պաշտպանության հարցում։

Աղավնի Սուքիասյան