Պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:52
ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Բոլորը

Այսօր ՀՀ մի շարք բարձրաստիճան այրեր Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Այսօր նրա ծննդյան օրն էր, Սպարապետը կդառնար 60 տարեկան։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրզոյանը, պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից սպանվեցին:

Գլխավոր մեղավորները, ի դեմս Նաիրի Հունանյանի, դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, որոնք մինչ օրս էլ շրջանառվում են։

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը ներկա չէր Եռաբլուրում ընթացող միջոցառմանը։ Նա Բակո Սահակյանի հրավերով գտնվում էր Արցախում, որտեղ ևս հիշատակի արարողություն էր ընթանում, որին ներկա էր նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Արամ Սարգսյանը, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, ասել էր, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը կհզորանա։ Սպարապետի մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարծում է Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը ավարտին հասցնելուց հետո, իշխանությունները ձեռնամուխ կլինեն նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվել էր 12 մլն 887 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան