Զորամասի հրամանատարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական դիրքը. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում քրգործ է հարուցվել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ թիկունքային N զորամասի հրամանատարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանին հակառակ հրաման է արձակել, որի համաձայն՝ իր ենթակայության տակ գտնվող զորամասի տարածքում գտնվող շինության ապամոնտաժման արդյունքում պիտանի նյութական միջոցները՝ երկաթբետոնե սալիկներն ու տուֆ քարերը, զորամասի ԿՇԾ պահեստ մուտքագրվելու փոխարեն՝ հատկացվել են մասնավոր անձանց՝ պատճառելով էական վնաս:

 

Բացի այդ, հրամանատարը, պարզելով, որ զորամասի տարածքում առկա 2 կունգերը չեն գտնվում զորամասի հաշվեկշռում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և կազմակերպել է նյութական միջոցները եղբոր կողմից օգտագործվող հողամաս տեղափոխելու գործընթացը՝ պատճառելով էական վնաս:

 

ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը: