Կարեն Անտաշյանը դադարեցրել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամի իր լիազորությունները

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է ավագանու իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին: Գրառումը՝ ստորև.

«Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական գործունեության մեջ զբաղվածության կտրուկ աճի պատճառով ավագանու կազմում իմ գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելն առաջիկայում հնարավոր չի լինելու։ Որոշակի պահի հասկացա, որ ավելի շատ մեկ ոլորտից մյուսին անցում կատարելու վրա եմ ժամամանակ ու ջանք ծախսում, քան որևէ ոլորտում կոնկրետ գործ անելու, ավելի շատ գերհոգնում եմ, ժամանակ ու ջանք փոշիացնում, քան հավելյալ արժեք ստեղծում, ուստի ստիպված եմ կրճատել զբաղվածությունս, քանի որ ձևական ներկայություն չեմ ուզում պահել։

Այս ընթացքում հրաշալի մարդկանց հետ ծանոթացա, որ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում կյանքիս այս հատվածից։ Մարդիկ, որ անկախ ավագանու ինստիտուտի անկատարությունից, անկախ կառավարման համակարգի նախկին վատ իներցիաներից իրոք ջանք ու եռանդ չեն խնայում հանրային բարիք ստեղծելու համար, ազնիվ, անկաշառ, նվիրված, շնորհքով, համեստ մարդիկ։ Նրանց՝
ավագանու իմ գործընկերներին Երևանի կառավարման դժվարին գործում տեսանելի արդյունքներ և հաջողություններ եմ մաղթում և հայտնում ուժերիս ներածի չափով քաղաքի խնդիրների լուծմանը մասնակցելու իմ պատրաստակամությունը իբրև ակտիվ քաղաքացի և սեփական նախագծերով»: