Բանակը, որը 100% քվեարկում էր ՀՀԿ-ի օգտին, հիմա քվեարկում է ներկա իշխանության օգտին. Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր «2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին» ԿԸՀ գործունեության հաշվետվությունը։

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման միջոցառումներն իրականացրել է սեղմ ժամկետում, 12 օրվա ընթացքում ընտրական գործընթացի ավելի քան 16.000 կազմակերպիչ էլ վերապատրաստում է անցել,  իսկ քվեարկությունից առաջ և հետո միջազգային ու տեղական բոլոր դիտորդները լիարժեք մշտադիտարկել են գործընթացը։

«Այն կազմակերպված էր բաց, ներկա էին դիտորդներ և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»,- ասաց ԿԸՀ նախագահը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  նշեց, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառում չնկատվեց, բայց դրա ազդեցությունը խիստ նկատելի էր։

«Կա պասիվ և ակտիվ ներգործության մեթոդ։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ կիրառվում էր ակտիվ ներգործության մեթոդը, այս անգամ կիրառվեց պասիվ մեթոդը։ Եթե մարզպետը կամ ոլորտի նախարարը մասնակցում են ընտրություններին, և մենք դեռ չունենք այնպիսի բարձր իրավագիտակցություն, ուստի մարդիկ չէին կարող այդ պաշտոնյաներից չունենալ կախվածություն։ Ցավոք, ես ինքս տարբեր տեղամասերում արձանագրել եմ, որ բանակը, որը 100 տոկոսով  քվեարկում էր Հանրապետական կուսակցությանը, հիմա քվեարկում է ներկա իշխանությանը և մտահոգություն կա հաջորդ անգամ էլ քվեարկելու հաջորդ իշխանությանը։ Կամ ոստիկանությունը, չգիտես ինչ հրամանով, որոշել էր, որ պետք է քվեարկի ներկա իշխանությանը, իսկ նախկինում քվեարկում էր նախորդներին։ Հիմա մենք կարողանալո՞ւ ենք ստանալ այնպիսի իրավիճակ, որ այդ կառույցները չունենան ազդեցություն»,- ասաց Բագրատյանը։

Ի պատասխան՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ  նախընտրական քարոզչության ժամանակ գործել են սահմանափակումներ թեկնածուների համար, սակայն չկա այնպիսի կանոնակարգում, որն արգելի պաշտոնատար անձին մասնակցել ընտրություններին։

«Ինչ վերաբերում է այս կամ այն մարմնի կողմից հրահանգավորված քվեարկություն իրականացնելուն, ապա ես ձեռնպահ կմնամ, որովհետև ԿԸՀ-ին որևէ փաստ հայտնի չէ: Այսպիսի փաստարկված ինչ-որ մոտեցումներ, որ այս կամ այն մարմինը հրահանգավորված քվեարկել է այս կամ այն կերպ, չի եղել։ Որևէ փաստ առկա չէ»,- ասաց Մուկուչյանը։

Աղավնի Սուքիասյան