Հերթական անգամ քաղաքական դաշտն ապականելու քայլ է. Գորգիսյանը՝ վարչապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Համապատասխան հանձնաժողովում, կարծում եմ, արժի այդ հարցը բարձրացնել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՊՆ-ն և ՊԲ-ն չեն հայտնել Արցախի պաշտպանության բանակում զոհված զինծառայողների մասին:

«Քաղաքացիական հասարակության միջամտության արդյունքում մենք հասել էինք նրան, որ բանակում շատ թափանցիկ պրոցեսներ էին գնում։ Հիմա եթե կա նման դեպքերի, փաստերի կոծկում կամ չհրապարակում, դա հետընթաց է ունեցած իրավիճակից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցման, հայտնել էր, որ հունվարի 1-ից փետրվարի 20-ը ԶՈւ-ում ու ՊԲ-ում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել, 4 մահվան դեպք էլ եղել է ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Գորգիսյանն ընդգծեց, որ ինքն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին առաջարկելու է հրավիրել պաշտպանության նախարարին և հարցուպատասխան կազմակերպել հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի այդ դեպքերն ուսումնասիրվեն և պաշտպանության ոլորտում թափանցիկությունն ապահովվի:

Մեր հարցին՝ արդյո՞ք միտում տեսնում է, որ իշխանությունները միտումնավոր են թաքցնում բանակում մահվան դեպքերը, Գորգիսյանն արձագանքեց. «Չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել, որովհետև չեմ լսել իշխանություն պարզաբանումները»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք օտարերկրյա գործակաների են նման, Գևորգ Գորգիսյանն ասաց. «Եթե վարչապետն ունի տվյալներ, պետք է համապատասխան մարմիներին փոխանցի: Եթե ոչ, ապա դա հերթական անգամ քաղաքական դաշտն ապականելու քայլ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան