«Կամուրջ» վարկային կազմակերպության և ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ապօրինություններ են կատարվել․ պաշտպանը հրավիրում է Գլխավոր դատախազի ուշադրությունը

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Այսօր՝ մարտի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, «Կամուրջ» վարկային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի աշխատակիցների և ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Ջավահիրյանի ընտանիքի անդամների կողմից տուժված քաղաքացիների պաշտպան Արա Զաքարյանը մանրամասներ ներկայացրեց իր պաշտպանյալների դեմ հարուցված քրեական գործից։

Պաշտպան Զաքարյանը նշեց, որ իր վստահորդներ Ամալյա Ալեքսանյանի և Նաիրա Սահակյանի նկատմամբ կատարել են ապօրինություններ։

«Մեկ տարի առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցինք այն ապօրինությունների մասին, որոնք թույլ են տվել «Կամուրջ» վարկային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի աշխատակիցների և ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Ջավահիրյանի ընտանիքի անդամների կողմից։ Ջավահիրյանի ազգականների անուններով վարկային կազմակերպությունները բիզնես-վարկեր էին տրամադրում, կեղծիքներ կատարելու միջոցով որպես երաշխավորներ ներգրավում անձանց, որոնք դրա մասին տեղյակ չէին։ Հետագայում ԱԱԾ աշխատակցի ազգականը վարկը տոկոսների հետ կա՛մ չէր վճարում, կա՛մ վճարում էր չնչին գումարներ, որի պատճառով  վարկային կազմակերպությունը դիմում էր դատարան՝ երաշխավորներից գումարներն ու դրանց տոկոսները բռնագանձելու համար։ Ներկայացվել են դատական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ իմ վստահորդների վերաբերյալ։ Նրանց գույքերի վրա արգելանք է դրված  և դրանք հանված են աճուրդի։ Այս մեկ տարվա ընթացքում այս գործում որևէ բան այդպես էլ չփոխվեց։ Մեկ տարի առաջ էլ դատարանում վիճարկում էինք նախաքննական մարմնի որոշումները, մեկ տարի հետո էլ»,- ասաց պաշտպան Զաքարյանը՝ նշելով, որ նախաքննական մարմնից այդպես էլ չի հաջողվում ստանալ գործի նյութերը, քանի որ ստանում են պատասխան, թե դրանք նախաքննական գաղտնիք են։

Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը կամայականորեն համարում է, որ պաշտպանական կողմը կարող է գործը բողոքարկել բացառապես այն նյութերի շրջանակում, որոնք իրենք են ներկայացրել։

«Հրաժարվում են ներկայացնել «Կամուրջ» վարկային կազմակերպության կանոնադրությունը, հիմնադիր փաստաթղթերը, որոնք որոշում են, թե բիզնես վարկը ինչպես պետք է տրվի մարդկանց, այդ թվում և չեն տրամադրում, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի քաղաքացին նման վարկ ստանալու համար։ Բացի այդ, տեղեկություն ստացանք, որ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանի մոր վարկային գործում հայտնվել են վստահորդիս՝ անհատ ձեռնարկատիրոջ, նրա ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները, որոնք ոչ մի կերպ չպետք է հայտնվեին նրա ձեռքում»,- գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց փաստաբանը։

Զաքարյանը պնդում է ՝ քաղաքացիներին վարկեր տրամադրելու այս գործընթացը նախապես կազմակերպված է եղել, իսկ «զոհերն» ընտրվել են տարբեր եղանակներով։

«Օրինակ՝ իմ վստահորդ Ամալյա Ալեքսանյանը դիմել էր «Կամուրջ» կազմակերպությանը տարիներ առաջ բիզնես-վարկ ստանալու համար, այսինքն՝ նրա փաստաթղթերը արդեն եղել են այդ կազմակերպությունում։ Մարդիկ պատահաբար ինչ-ինչ պատճառնելով տեղեկացել են, որ իրենք այս կամ այն վարկային գործով որպես երաշխավոր են ընդգրկված այդ վարկային կազմակերպությունում։ Վարկային կազմակերպությունը անմիջապես քաղաքացիների ահազանգի մասին քննչական մարմին հաղորդում է ներկայացրել, իսկ այդ մարմինն էլ ձևականորեն գործ չի հարուցել այն հիմնավորմամբ, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակում»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ խոսքը գնում է ավելի քան 80 մարդու մասին, որոնք  վստահ են, որ ինչպես նախորդ իշխանության օրոք, այնպես էլ հիմա «Կամուջն» ունի  ուժեղ թիկունքը, ինչը թույլ չի տալիս, որ այս գործը բացահայտվի։

Պաշտպանը նաև նշեց, որ քանի որ այս գործը վերաբերում է մի քանի տասնյակ անձանց շահերի, ուստի հույսեր են կապում նոր իշխանության հետ։

«Հուսով ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները՝ մասնավորապես Գլխավոր դատախազը, քայլեր կձեռնարկեն, որ այս կազմակերպության կողմից թույլ տրված ապօրինությունները, հանցանքները բացահայտվեն և մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության, իսկ այն մարդիկ, որոնք առնչություն չեն ունեցել այդ կազմակերպության հետ որպես վարկառու կամ երաշխավոր, նյութական պատասխանատվության չենթարկվեն»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան