ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակ է. Ալեքսանդր Լուկաշենկո

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի հմար միջազգային փոխգործակցության կարևոր հարց է ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունը: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահն այս մասին խոսել է ինտեգրացիոն կառույցներին մասնակցության և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ:

«Այսօր դա կարևորագույն ուղղությունն է, որտեղ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը՝ կապված այն միտումների հետ, որոնք ընդհանուր առմամբ զարգանում են ռազմաքաղաքական ոլորտում: Հատկապես այն բանից հետո, երբ երկու խոշորագույն միջուկային գերտերություններ դուրս եկան Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից: Հաշվի առնելով համաշխարհային միտումները՝ այս կազմակերպության պահանջվածությունը կասկած չի հարուցում: Սակայն ներկայում ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակ է առաջացել: Վերցնենք թեկուզ սովորական հարց՝ գլխավոր քարտուղարի նշանակումը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Բելառուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկում է իր թեկնածուին՝ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին:

Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանն արդեն հանդիպել են Զասին և համաձայնեցրել նրա թեկնածությունը: Հայաստանի վարչապետը Բելառուսի թեկնածուին դեռևս չի հանդիպել: