Սթափվե՛ք․ դեմագոգիկ հայտարարություններ ինձ հետ հարաբերվելիս չանեք․ Մխիթար Հայրապետյան

Լուրեր

22.05.2026 | 17:55
ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը կարող է հայտարարվել ժամերի ընթացքում. ինչ կետեր են ներառված․ աղբյուր
22.05.2026 | 17:46
«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին
22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով  ԼՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած որոշ օրենսդրական նախաձեռնություններ ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկելու հարցի հետ կապված քննադատություններին`նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մշտապես ողջունում է քաղաքացու շահերից բխող բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, ուստի տրված բացասական եզրակացությունների համար իրենց պետք չէ քննադատել։

Հայրապետյանի այս արտահայտությանն արձագանքեց  ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հարցադրում հնչեցնելով, «իսկ այդ ե՞րբ է ընդդիմությունը ներկայացրել քաղաքացու շահերից չբխող նախաձեռնություններ»։ Գորգիսյանը քաղաքական մեծամասնության պատգամավորին կոռեկտության կոչ արեց։

Մխիթար Հայրապետյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի այս դիտարկմանն ու նշեց, որ ինքը որևէ մեկի հասցեին որևէ մեղադրանք չի հնչեցրել։

«Ես մեկն եմ, որ առաջին իսկ ելույթից խոսել է մշտապես կառուցողակլան լինելու տեսանկյունից։ Ես ցավում եմ, որ հիմա չեմ կարողանում պարոն Գորգիսյանի աչքերի մեջ նայել ու ասել, որ գոնե այս տեսախցիկները պատգամավորին պետք է սթափեցեն ելույթ ունենալիս։ Ի՞նչ է նշանակում ասել, որ ես մեղադրեցի ԼՀԿ-ին կամ ԲՀԿ-ին քաղաքացու շահերից չառաջնորդվելու մեջ․․․ ես ընդամենն ասացի, որ քաղաքական մեծամասությունը ողջունում է այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք բխում են քաղաքացու շահերից: Մի հատ էլ ինձ կոչ են անում կոռեկտ լինելու կա չլինելու համար։ Պարոն Գորգիսյանի նկատմամբ գնահատականներ արտահայտելու և ոչ կոռեկտ լինելու հիմնարար պատճառներ ունեմ, բայց ես մշտապես դրանից զերծ եմ մնացել և կոչ եմ արել կառուցողական դաշտում լինենք»,- ասաց Հայրապետյանը՝ կոչ անելով իր հետ հարաբերվելիս դեմագոգիկ հայտարարություններով չառաջնորդվել։

«Ես գիտեմ, որ քաղաքական գործչի իրավունքն է առաջնորդվել դեմագոգիկ հայտարարություններով՝ բայց առնվազն ոչ ինձ հետ հարաբերվելիս, սա հստակ արձանագրեք»,- նշեց Հայրապետյանը։

Աղավնի Սուքիասյան