Պարո՛ն Պետրոսյան, Ձեզ կոռեկտության կոչ եմ անում, որ ստիպված չլինենք կոռեկտության սեմինարներ անցկացնել․ Արեն Մկրտչանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի մարտի 5-ի նիստի օրակարգում չընդգրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում էր «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք ունենալու ենք անկախ ահեստակցական միություններ, ուստի չի հասկանում՝ ինչու է իշխանությունը բացասական եզրակացություն տվել այդ օրենսդրական նախաձեռնությանը։

Անդրադառնալով  ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցադրմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը  նշեց, որ հանձնաժողովի նիստում խորհրդականները ուսումնասիրել են ներկայացված նախագիծը, որից հետո իրենք տեղեկացրել են, որ եթե այս նախագծին տրվի դրական եզրակացություն, ապա մենք այս ոլորտում ունենալու ենք հետևյալ իրավիճակը․ «Հնարավորություն է ստեղծելու այն  մեկ առանձին գործարարի, որը բիզնես գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, տոտալ վերահսկողություն սահմանել իր ենթակայության տակ գտնվող բիզնես ոլորտների հանդեպ։ Պարզ ասեմ, օրինակ, խաղատունը, կոնյակի գործարանը, ցեմենտի գործարանը կարող են ստեղծել մեկ արհեստակցական միություն և եթե ինչ-որ հրաշքով պարզվեր, որ այդ երեք ձեռնարկությունները տնօրինում է մեկ սեփականատեր, մենք ռիսկ էինք գեներացնում քաղաքացիներին տոտալ վերահսկողության տակ դնելու արհեստակցական միության միջոցով»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Գևորգ Պետրոսյանին նաև հիշեցրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում արված այն հայտարարությունը, թե 88 հոգանոց իշխանական խմբակցությունը օրենքներ է դակում։

«Պարոն Գևորգ Պետրոսյան, ես ձեզ կոռեկտության կոչ եմ անում, հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք կոռեկտության սեմինարներ անցկացնել ու գրավոր և բանավոր քննություն ընդունել ձեզանից»,- ԲՀԿ-ական գործընկերոջն ասաց Մկրտչյանը։

Աղավնի Սուքիասյան