Անընդհատ խոսվում է հանդուրժողականության, սիրո մասին, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը․ Գևորգ Պետրոսյան

Լուրեր

28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի մարտի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված չէր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում էր «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, ինչը, ի դեպ, Կառավարությունում ստացել է բացասական եզրակացություն։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ այս նախագծի նպատակն այն է, որ ՀՀ-ում ունենանք անկախ արհեստակցական միությունները, ինչը հետաքրքրում է հարյուր հազարավոր աշխատող քաղաքացիների։

«Ի՞նչն է պատճառը, որ Ազգային ժողովը չի ցանկանում ունենալ անկախ արհեստակցական միություն»,- հարցադրում հնչեցրեց պատգամավորը։

Անդրադառնալով  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ այս նախագծի վերաբերյալ արված դիտարկմանը, Գևորգ Պետորսյանն ասաց․ «Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որևէ բառ չարտասանել նախագծի վերաբերյալ ու դուրս գալ հարցազրույց տալ ու ասել, թե այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության տակ պահելն է… Ես ուսումնասիրել եմ 26-ամյա Արեն Մկրտչյանի կենսագրությունը․ նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի աշխատել և զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ։ Այդ ո՞նց եղավ, որ ես վեր կացա ու աշխատողների շահերը տոտալ հսկողության տակ դնող նախագիծ հեղինակեցի։ Անընդհատ խոսվում է հանդուրժողականության, սիրո մասին, բայց սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը», – ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց։

«Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին, իսկ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կողմ ձայներն  ընդամենը 36-ն են։

Աղավնի Սուքիասյան