Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում քաղաքական մեծամասնությանը նախորդների սխալները չկրկնել

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

Ազգային ժողովի մարտի 5-ին մեկնարկած նիստում ԱԺ ԼՀԿ խմբակցությունն առաջարկեց օրակարգում ընդգրկել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին իր ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է նախնական կալանքի պահման 1 օրը հաշվարկել 1․5 օր։

ԼՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին բացասական եզրակացություն է տվել ԱԺ Գլխադասային հանձաժողովը։

Ի դեպ նշենք, որ նախագծին բացասական եզրակացություն էր տվել նաև Կառավարությունը։

ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց, եթե նախորդ իշխանությունների նման այս Ազգային ժողովն էլ պետք է բացասական եզրակացություն տա այն նախագծերին, որոնց նախապես նման եզրակացություն է  տվել Կառավարությունը, ապա հարց է առաջանում՝ ի՞նչն է փոխվել։

«Շատ ցավում եմ, որ խորհրդարանը, առաջնորդվելով Կառավարության բացասական եզրակացությամբ,  կրկնեց նրանց։ Ի՞նչն էր խանգարում, որ այստեղ մենք քննարկեինք նախագիծը, որից հետո դուք կմնայիք ձեր տեսակետին, մենք՝ մեր։ Եթե այս վատ ավանդույթները, երբ նախկին կառավարությունները ինչ եզրակացություններ տալիս էին, խորհրդարանական մեծամասնությունն էլ էնտուզիազմով դրանք վավերացնում էր՝  շարունակվում են,  ապա ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել մեր քաղաքական մշակույթում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հիշեցնելով, որ արդեն 2-3 նախագիծ, որոնք ներկայացրել է ընդդիմությունը և որոնք Կառավարությունում ստացել են բացասական եզրակացություն, մերժվել են նաև Ազգային ժողովում։

«Մի՛ կրկնեք այն սխալները, որոնք արվել են նախորդ Կառավարության և նախորդ խորհրդարանական մեծամասնության կողմից։ Պարո՛ն Արարատ Միրզոյան, Դուք ինքներդ բազմիցս այս ամբիոնից ասել եք՝ տվեք հնարավորություն նախագծերը քննարկելու»,- նշեց Զոհրաբյանը։

Աղավնի Սուքիասյան