Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում. ԵԿՄ

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը

Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է հայ ժողովրդին՝ իր փառապանծ զավակի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մարտի 5-ը երկրապահական տոնացույցի կարևորագույն օրն է: Հպարտության օր: Մարտի 5-ը ՀՀ և Արցախի հերոս, պետական, քաղաքական գործիչ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Մարդ, ով ողջ կյանքն ու գործունեությունը նվիրեց իր ազգին, ժողովրդին, հայրենիքին: Երկրապահի հիմնադիր նախագահ, հայոց ազգային բանակի առաջին ղեկավար Վազգեն Սարգսյանը մեծություն է՝ բոլոր ժամանակների ամենահզոր անհատականություններից մեկը: Տաղանդաշատ, հայրենասեր և հայրենիքի նվիրյալ այս անհատականությանը ժողովուրդն է իրավմամբ Սպարապետ կոչել: Գրիչը զենքով փոխարինած և հայրենիքի պաշտպանության դժվար գործը ստանձնած Վազգենն այսօր կտոներ իր 60 ամյակը, եթե չլիներ դավաճանի կույր գնդակը: Ընդամենը քառասուն գարուն, որն իր մեջ ամփոփում էր մի ողջ դարաշրջան… Հրաշքների չհավատացող Սպարապետը հավատում էր, որ հաղթանակը մերն է լինելու: Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, ազատագրված Արցախը ուխտատեղի է դարձել աշխարհասփյուռ հայության համար, իսկ Սպարապետի հետնորդները՝ պատանի երկրապահները, հայրենասիրություն և ազգասիրության դրոշակակիրներ են: Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, երբ ժողովուրդն ունի նրանց կարիքը, երբ պահն է օրհասական… Շնորհավո՛ր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի՛ զավակ»: