Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետբյուջեից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային համագործակցության ընկերության կողմից 2016-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն ՀՀ դրամ գումար, որից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը, նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է որպես աշխատավարձ ելքագրված առանձնապես խոշոր չափի գումար:

Միաժամանակ պարզվել է, որ 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու հարցը կազմակերպելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են ընդհանուր մոտ 565.000 ՀՀ դրամ կաշառքի գումարներ:

04.03.2019թ. առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով` ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: