Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել հոլանդական ամենահին քաղաքական ուժի ղեկավարի հետ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մարտի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ հոլանդական ամենահին քաղաքական ուժի՝ Պետության բարեփոխման կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեռ Ստայի (Kees van der Staaij) հետ։

Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ փոխգործակցության ընլայնման գործում և ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունները։

Դեսպան Բալայանը SGP ղեկավարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով ժողովրդավարական երկրների աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հոլանդահայ համայնքին առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում SGP ղեկավարը բարձր գնահատեց և օրինակելի հոլանդահայության ինտեգրումը Նիդերլանդների հասարակական կյանքում։

Տիգրան Բալայանը Կես վան դեռ Ստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը՝ շեշտելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ։