«Տրոյկա Դիալոգը»՝ փողերի լվացման սկանդալի կենտրոնում. լրագրողական հետաքննություն

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետաքննության միջազգային ծրագրի (OCCRP) հետաքննող լրագրողները պնդում են, որ ժամանակին ռուսական խոշորագույն ներդրումային բանկերից «Տրոյկա Դիալոդ»-ը մասնակցել է մի սխեմայի, որի միջոցով շուրջ 9 մլրդ դոլար է «լվացվել»: Այս մասին գրում է Svoboda.org-ը:

Հետաքննության համաձայն՝ այդ սխեման, որը լրագրողները «Տրոյկա Լվացքատուն» են կոչել, կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող մարդկանց և կոռուպցիոներներին թույլ է տվել խուսափել հարկերից և թաքցնել արտասահմանում գտնվող իրենց ունեցվածքը: Ըստ հետաքննության՝ այդ սխեմայից օգտվող անձանցից է թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն էր անվանում: Ի դեպ՝ նրա անունը հիշատակվել է նաև «Պանամական թղթապանակում», որում նշվում է, որ Ռոլդուգինի անունով շուրջ 2 մլրդ դոլար է փոխանցվել:

«Տրոյկա Դիալոգը», հետաքննող լրագրողների պնդմամբ, 2000-ականների կեսերին ավելի քան 75 օֆշորային ընկերությունների ցանց է ստեղծել, որոնք հաշիվներ են բացել, մասնավորապես, լիտվական Ukio Bankas-ում. այն 2013 թվականին փակվել է:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Տրոյկա Դիալոգի» գլխավոր բաժնետերը հայտնի բանկիր Ռուբեն Վարդանյանն էր: 2012 թվականին «Տրոյկա Դիալոգը» վաճառվել է «Սբերբանկին»՝ վերանվանվելով Sberbank CIB:

Հետաքննությանն անդրադարձել է նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ – Ռուսաստանը»՝ ՌԴ նախագահին կոչ անելով իր աշխատակազմի վերահսկողական վարչությանը հանձնարարել՝ ստուգել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության միջոցների լվացմանը հակազդելու հարցում Ռոսֆինմոնիթորինգի կողմից իր գործառույթների իրականացման հանգամանքը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ – Ռուսաստանի» համաձայն՝ այն, որ «Տրոյկա Լվացքատունը» վեց տարի շարունակ անպատիժ գործել է, վկայում է ակտիվների լվացումը կանխելուն ուղղված եվրոպական և ռուսական ջանքերի անբավարարության մասին:

Այս հետաքննությունը շարունակում է միջազգային «լվացքատների» աղմկահարույց մերկացումների շարքը («Մոլդովական», «Ադրբեջանական», «Ռուսական», Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի հետ կապված սկանդալ և այլն), որոնք «ցույց են տալիս տնտեսական հանցագործությունների կանխման հարցում Ռոսֆինմոնիթորինգի և այլ երկրների ֆինանսական կարգավորիչների անբավարար արդյունավետությունը»: