Հայաստանին նվիրված ծրագիր՝ բրազիլական կառնավալի շրջանակներում 

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Բրազիլիայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցության և հայ համայնքի ակտիվ մասնակցության շնորհիվ ավանդական բրազիլական կառնավալի երկրորդ օրը՝ մարտի 3-ին Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում բեմականացվեց Հայաստանին նվիրված շքեղ ծրագիր. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ներկայացումն իրականացվել էր Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի կողմից, որի տնօրեն Անժելինա Բազիլիոն նախապատրաստական փուլում՝ ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի հրավերով, 2018թ. պատվիրակությամբ այցելել էր Հայաստան և բազմաթիվ հանդիպումներ ունեցել պատկան մարմինների ղեկավարների, ազգագրագետների և լրատվամիջոցների հետ:

Աշխարհի 140 երկրում հեռարձակված 65 րոպե տևողությամբ ներկայացումն ունեցավ կարևորագույն քաղաքական, մշակութային, կրթական և քարոզչական նշանակություն: Ներկայացման սցենարի հեղինակ Անդրե Մաշադոն, անդրադառնալով Հայոց պատմության կարևորագույն շրջաններին՝ սկսած Նոյ նահապետից մինչև նորօրյա Հայաստանը, համապատասխան դեկորացիաներով և գունագեղ հայկական տարազներով, եռագույնով և զինանշանով, ներկայացրեց հինավուրց հայ մշակույթը և վերածնված Հայաստանը: Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչում էր այս առիթով հատուկ գրված երգը, որը, ինչպես և ամբողջ ծրագիրը վերնագրված էր Կեցցե Հայաստանը (Viva Hayastan) փառաբանում էր հայ-բրազիլական բարեկամությունն ու հայ ժողովրդին:

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ Բրազիլիայի խոշորագույն լրատվամիջոց հանդիսացող Globo ընկերության լրագրողները մանրամասն մեկնաբանում էին բեմականացումը` հատուկ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության պատմությանը և Մեծ Եղեռնից մազապուրզ եղած հայերի ճակատագրին, որոնց մի ստվար զանգված հաստատվել է Սան Պաուլոյում և մեծ ներդրում է բերում երկրի բարգավաճմանը:

Նախադեպը չունեցող այս պատմական իրողությունը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ների կողմից ` արժանանլով բարձր գնահատականի: