ՊԵԿ-ը յոթ ամիսների ընթացքում «հայտնի կոռուպցիոներներին լավ թափ տալով» 1,8 միլիարդ դրամ է հավաքել. բյուջե մուտքագրվել է 8, 76 միլիարդ դրամ

Լուրեր

04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
Բոլորը

2018 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ-ի գործողությունների արդյունքում պետական բյուջե է փոխանցվել 8 միլիարդ 76 մլն 192 հազար դրամ: Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՊԵԿ-ի լրատվության բաժնից:

Գումարի 1 միլիարդ 850 դրամը վերականգնվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի շրջանակներում, իսկ 4 միլիարդ 530 մլն 469 հազար դրամը ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է հարկային պարտավորությունների խախտման դեպքերը բացահայտելու արդյունքում: Այս գումարները վերականգնվել են ՊԵԿ քննչական վարչության կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում:

ՊԵԿ-ից միաժամանակ հայտնում են, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից վերոնշյալ ժամանակահատվածում կատարվել է 1 միլիարդ 695 մլն 657 հազար ՀՀ դրամի վերականգնում: Այս գումարը ևս մուտքագրվել է պետական բյուջե:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում անդրադառնալով ԵՄ-ի կողմից 10 միլիոն եվրոյով ՀՀ-ին տրվող դրամաշնորհների ավելացմանը, հայտարարել էր․ «Եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»:

Այսպիսով, ըստ ՊԵԿ-ի, անցած  յոթ ամիսների ընթացքում «հայտնի կոռուպցիոներներին լավ թափ տալուց» 1,8 միլիարդ դրամ է թափվել:

Նարեկ Կիրակոսյան