Վաչագան Ղազարյանը 6 միլիոն դոլարը պետությանը չի փոխանցել

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դեկտեմբերի 12-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ իր և ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը: Այս փոխանցումը, սակայն, մինչ այս պահը չի կատարվել։ Այս մասին Factor.am-ին ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

Դատախազությունը, հիշեցնենք, օրեր առաջ հայտարարեց, որ Վաչագան Ղազարյանը պետությանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է և իրենք չեն պնդում նրան կալանավորելու վերաբերյալ իրենց Վերաքննիչ բողոքը։ Պաշտպանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է Ղազարյանը վերականգնել այդ վնասը, արդյոք նա գումար է վճարել, եթե այո, ապա որքա՞ն: «Այն վճարումները, որոնց մասին հրապարակումներ եղան մամուլում՝ կապված 6 միլիոնի հետ, չեն եղել, մնացած հարցերի մասին էլ հստակ պատասխան կունենանք դատարանի որոշումը ստանալուց հետո»,- եզրափակեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։ Դրանից հետո դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել էր, ապա դեկտեմբերի 30-ին գրավի դիմաց նորից ազատ արձակվել։ Նա հիմա գտնվում է ազատության մեջ։

Լիլիթ Շաբոյան