Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան

Լուրեր

24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

Ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ։ Առաջնահերթություն հանդիսացող այս գործառույթի իրացումն առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է նաև ոստիկանություն-հասարակություն համագործակցությունը. տեղեկացնում են Ոստիկանության լրատվական վարչությունից:

Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170.000 դրամ կաշառք է պահանջել։
Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ։ Մշակվեց կասկածյալին հանցափաստով բռնելու բարդագույն օպերացիա։ Մարտի 3-ին, ժամը 18։40-ին ոստիկանները գործի անցան։

Կաշառքը ստանալուց և պահելուց անմիջապես հետո, Լուսավորչի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվեց 64-ամյա Նվեր Օհանյանը։ Նրա ավտոտնակի զննության ընթացքում Օհանյանը ոստիկաններին ներկայացրեց 170,000 դրամը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նվեր Օհանյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։