Խորենացի 13-ում կկառուցվի բիզնես կենտրոն․ շենքի քանդված ճակատը՝ դժգոհությունների առիթ է դարձել

Լուրեր

03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:45
Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ
03.04.2026 | 12:42
Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են․ կազմվել են արձանագրություններ
03.04.2026 | 12:31
Թոռնիկս հոսպիտալում է հիմա, ՌԴ-ից բերել եմ, որ ծառայի. բողոքում եմ, որ վեց ամիս ավելի է ծառայելու. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:22
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմայի» դեմ խաղին քիչ հավանական է
Բոլորը

Խորենացի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ֆասադի ապամոնտաժումը հարուցել է քաղաքացիների և որոշ ճարտարապետների դժգոհությունը։ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Factor.am-ին ասաց, որ հնարավոր էր քայլեր ձեռնարկել շենքի ճակատային մասի պահպանության ուղղությամբ, ինչը, սակայն, չի արվել:

«Պարտադիր չէ, որ Խորենացի 13 հասցեի շենքը լիներ ճարտարապետական տեսակետից արժեքավոր շենքերի ցանկում, որ չքանդվեր։ Ցուցակներում շատ շենքեր չկան, դա ինչ է նշանակում՝ պետք է բարձիթողի վիճակի՞ մատնվի։ Կարելի էր օգտագործել որևէ հատված՝ ինչպես նորմալ երկրներում է արվում։ Քանդելու այս գործընթացը այդքան էլ լավ ազդակ չէ։ Պետք էր ինչ-որ մի ձևով պահպանել շինության ճակատային մասը»,- ընդգծեց Մինասյանը։

Շենքի ապամոնտաժման հետ կապված քաղաքապետարանից պարզաբանում են տարածել, որտեղ ասվում է, որ դեռևս 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում։ Քանդված շենքի տեղում, ըստ քաղաքապետարանի, կկառուցվի բիզնես կենտրոն․ «2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով»:

Հիշեցնենք, որ Խորենացի 13 հասցեում գտնվող քանդված շենքը Կրթության և գիտության նախարարության նախկին շենքն է։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ նախկին իշխանություններն այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ շենքը պիտի քանդվեր, իսկ ներկաներն էլ կարող էին այն պահպանել, բայց չեն արել․ «Միշտ պետք է հիշել, որ քանդել չի կարելի, այն ժամանակ էլ շենքը քանդվել էր, բայց խնդիր էր դրվել, որ ճակատը պետք է պահպանվի, բայց հիմա նոր գնորդին երևի հստակ չի ասվել, որ հարկավոր է պահպանել հնությունը»։

Քաղաքապետարանից, մինչդեռ, պնդում են, որ շենքի ճակատային մասը կվերականգվի, սակայն նոր մոտեցմամբ: «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից հստակ պահանջ է դրվել, որ շենքի ճակատային մասը կվերականգնվի։ Նույն տեսքով նոր ճակատ են կառուցելու: Ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով շենքի ճակատը վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը»,-Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Այս տարբերակը, սակայն, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը ընդունելի չի համարում։ Ըստ նրա՝ վերականգնված տարբերակն արդեն կլինի կեղծ կառույց: «Եթե վերականգնելու էին, ինչո՞ւ էին քանդում։ Դա արդեն կեղծ բան է ստացվում։ Դա չի լինում հնությունը պահպանել։ Իսկ եթե ի սկզբանե խնդիր դնեին, որ շենքը պիտի պահպանվի, արդեն լուծումներն այլ ձև կլինեին։ Մենք կամաց-կամաց կորցնում ենք Երևանի դեմքը»,-մտահոգություն հայտնեց ճարտարապետը։

Լուսանկարներում շենքի ապագա տեսքն է։

Լիլիթ Շաբոյան