Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ (ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարել)  հարուցվել է քրեական գործ։

Այս մասին Factor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, թե հարձակման է ենթարկվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից։ Նա ասել է, որ իրեն են մոտեցել մոտ 10 հոգի, փորձել ճանկռել, ու քաշքշելով  մի կողմ տանել՝ անցկացնել Ամիրյան փողոցը։

Մալյանը նաև նշել է, որ դիմադրելով իրեն ճանկռել փորձող ակտիվիստներին, ապտակել է Դավիթ Պետրոսյանին։

Միջադեպին անդրադարձել  է նաև «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմելով, որ տուն մտնելու վայրից Նարեկ Մալյանին վերցրել են ու փորձել են անցկացնել փողոցը՝ տանելով աղբամանի կողմ։ Պետրոսյանը նշել է, որ իրենք  Նարեկ Մալյանին մատով չեն կպել, չեն հայհոյել։ Նա նաև հերքել է  ապտակելու հետ կապված Մալյանի ասածը։

Աղավնի Սուքիասյան