Ծեծի ենթարկված ոստիկանության նախկին սպան պահանջում է արդարության վերականգնում

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության նախկին սպա Հարություն Պետրոսյանը բարձրաձայնեց ոստիկանության կողմից իրեն և իր կնոջը ծեծի ենթարկելու մասին և նշեց, որ այդ փաստով հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ։

Ըստ Պետրոսյանի՝ իրեն ծեծի են ենթարկել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրու բաժնի պետ Արթուր Հակոբյանը և օպեր գծով տեղակալ Կարեն Գևորգյանը։

«Այս ծեծի գործով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Շիրակի մարզի քննչական վարչությունում։ Ինձ ճանաչել են տուժող, սակայն իմ կողմից մատնանշված  հանցագործներին,  մեղադրանք չի առաջադրվել։ Ծեծել են նաև կնոջս, կա դրա տեսաձայնագրությունը։ Այդ ամենից հետո, սակայն, Շիրակի մարզի դատախազությունը, քննչական մարմինները գործ են հարուցում և ձերբակալում ինձ, այն էլ՝ ոչ հիմնավոր»,-ասաց Պետրոսյանը` նշելով, որ թեև ինքը այդ ծեծի արդյունքում ծանր վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, սակայն ոչ դատախազությունը, ոչ  քննչական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ։

Պետրոսյանը նաև նշեց, որ ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկվելուց հետո իր տեսողությունը վատացել է:

Հարություն Պետրոսյանն այժմ պահանջում է, որ պատասխանատվության ենթարկվեն իրեն ծեծի ենթարկած Ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժնի պետ Արթուր Հակոբյանը և օպեր գծով տեղակալ Կարեն Գևորգյանը, և հավելում՝  արդարության վերականգնման ուղղությամբ այս պահին աշխատում են Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից իրեն տրամադրված փաստաբանները։

Աղավնի Սուքիասյան