Սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ  «Սասնա ծռերի» դեպքում կրում էր ձևական բնույթ. «Սասնա Ծռեր»

Լուրեր

24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել

«Նախապես հայտնի ելքով հաշվեհարդար». Զեյնալյանը բոլոր առումներով գերազանցեց իր նախորդներին

Նոր Հայաստանում Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի վերջին օրերի հայտարարությունները թավշյա հեղափոխություն իրականացրած  ՀՀ քաղաքացուն պարզապես չէին կարող չհիշեցնել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակները, երբ մարդկանց իրավունքները ստորադասվում էին  նեղ խմբակային շահերին, երբ գերիշխում էր բացարձակ, իսկ որոշ դեպքերում էլ միտումնավոր անտարբերությունը մարդու կյանքի նկատմամբ: Բայց  Արտակ Զեյնալյանն ուղղակի գերազանցեց իր նախորդներին, երբ կալանավայրում հացադուլի արդյունքում Մհեր Եղիազարյանի մահվան փաստին անդրադառնալով` հայտարարեց. «Ով գնում է  հացադուլի, պետք է իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով»:

Զեյնալյանի այս անտարբեր վերաբերմունքը թերևս հետևանքն է այն բանի, որ վերջինս իր ղեկավարած կառույցի հետ միասին մեղմ ասած մարսեց հացադուլավոր կալանավորի մահը: Հետհեղափոխական էյֆորիայի տակ դեռևս կքած հասարակությանը կարելի է ասել չհետաքրքրեց կատարվածը, ուստի թավշյա հանդուրժողականությունը Զեյնալյանին  հնարավորություն  ընձեռեց  անել հայտարարություններ, որոնք պարզապես զուրկ են որեվէ տրամաբանությունից:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ նախորդ ռեժիմից ժառանգված համակարգը վերափոխելու հույսեր և ակնկալիքներ գոնե մոտ ապագայում չեն կարող լինել, հատկապես, որ նույն այդ համակարգի և նրա ղեկավարի համար կամաց-կամաց լուրջ պրոբլեմ է դառնում Զեյնալյանի ձեռամբ մշակված համաներման այն ակտը , որը հետհեղափոխական Հայաստանի համար նոր իշխանությունները մեծ նվեր էին համարել:

Օրերս հասարակության լայն շերտերի մոտ զայրույթ և վրդովմունք առաջացրեց Զեյնալյանի այն հայտարարությունը, թե համաներումը Սասնա Ծռերի առանցքային անդամների վրա չի տարածվելու, քանի որ տուժողների կողմից առարկություն կա:  Արդյո՞ք սա նշանակում է, որ ապստամբները կրկին կկալանավորվեն, արդյո՞ք նոր իշխանությունները պատրաստվում են բանտարկել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար ոտքի ելած Սասնա Ծռերին: Սրանք են այս օրերին համացանցում ամենաքննարկվող հարցերը:

Մինչդեռ սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ Սասնա Ծռերի դեպքում կրում էր ձևական բնույթ, քանի որ եթե համաներումը մյուս դեպքերում կիրառվում էր համաչափ, ապա Սասնա Ծռերի պարագայում կատարված լրամշակումների արդյունքում անհեթեթ ձևակերպումներ կատարվեցին օրենքում:  Ըստ այդ լրամշակումների, ապստամբների նկատմամբ համաներում կիրառելու համար դատարանը պետք է հաշվի առներ նաև այսպես կոչված տուժողների դիրքորոշումը: Համաներման մյուս դրույթներով  «տուժողների» կարծիքը հաշվի չէր առնվում, մինչդեռ միայն Սասնա Ծռերին վերաբերող  դրույթով սահմանված է , որ միայն տուժողների չառարկելու դեպքում նրանց վրա կտարածվի համաներումը: Այս խտրական մոտեցմամբ հատուկ դիտավորությամբ ական էր լարվել, որն էլ գործի դրվեց:  Մանավանդ որ որպես տուժողներ դատարանում ցուցմունք տվեցին և համաներմանը առարկեցին ոստիկանական համակարգի մի շարք ներկայացուցիչներ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Ըստ էության Ծռերի գործով դատավարությանը համաներման հարցի քննարկումը վերածվեց քվեարկության, քանի որ տուժողները պետք է համաձայնություն տային, արդյոք համաներումը պետք է տարածվի ապստամբների վրա թե ոչ:
Փաստորեն Սասնա Ծռերի գործով համաներման հարցը վերապահվեց նրանց հայեցողությանը ում դեմ Ծռերը ապստամբել էին: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախապես հայտնի ելքով հաշվեհարդար:

Սրանով արդյո՞ք չփոշիացավ թավշյա հեղափոխությունը, քանի որ հեղափոխությունների համաշխարհային պատմությունը այլ բան է հուշում. հեղափոխության պարագայում առաջինը բացվում են բանտերի դռները և ազատ են արձակվում քաղաքական բանտարկյալները:
Հայաստանում ոչ միայն չճանաչվեց ապստամբության իրավունքը, այլ Արդարադատության նախարարի թեթև ձեռքով փորձ է արվում ապստամբներին կրկին ցույց տալ բանտերի ճանապարհը: