Միջազգային հանրության մոտ ձևավորված լավատեսությունը որևէ իրավական հիմք չունի. Արմեն Աշոտյանը՝ ԼՂ բանակցային գործընթացի մասին

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Կառավարության 2018թ. ծրագրում խոստացված է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, և փաստենք, որ մեկ տարի հետո որևէ առաջընթաց Կառավարության կատարողականի մեջ չկա: Մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արցախյան բանակցային գործընթացի զարգացումներին:

«Որքան էլ հասարակական, հանրային դաշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պարբերաբար այս թեզը դեռ կենդանի պահել, այս ընթացքում ընդունված որևէ հայտարարության մեջ, ԱԳ նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով երեք հանդիպումների ժամանակ այս թեման մի թիզ անգամ առաջ չի գնացել»,- հավելեց Աշոտյանը:

Նա արցախյան հակամարտության կարգավորման հարցում խնդիր է համարում նաև այն, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին վերջին շրջանում անդրադարձ չի լինում. «Այս մեկ տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ իրենց պաշտոնական հայտարարություններում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին անդրադարձել են 2018 թվականի փետրվարին: Այն է՝ գործող իշխանության օրոք ՄԽ համանախագահների և ոչ մի պաշտոնական հայտարարություն այլևս չի անդրադառնում այս պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը: Իսկ այդ պայմանավորվածություններն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էին 2016թ. ապրիլյան պատերազմից հետո»:

Փոխարենը, ըստ Աշոտյանի, այս ընթացքում վերելք է ապրել «վերելակային դիվանագիտությունը»: «Եվ, ինչպես ամեն վերելակ, ակնկալվում է, որ այս վերելակային դիվանագիտությունը կունենա նաև իր վայրէջքը: Մամուլը լի է ահազանգերով, որ որևէ իրավական հիմք չունեցող, չպարտավորեցնող պայմանավորվածությունը Դուշանբեում հանգեցրել է նրան, որ հայկական երկու կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, պահում են Դուշանբեի պայմանավորվածություններն այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը, օգտվելով ստեղծված իրավիճակից, ամրացնում են առաջնագիծը, իրենց դիրքերը՝ ինչպես ղարաբաղա-ադրբեջանական, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն այն է, որ այս ընթացում մեր նոր իշխանությունները միջազգային հանրության մոտ չհիմնավորված դրական ակնկալիքներ են ստեղծել բանակցային գործընթացի հետ կապված:

«Հայ հասարակությունը չգիտի, թե այս չհիմնավորված լավատեսության հիմքում ինչ է ընկած: Ես հեռու եմ դավադրության տեսություններից, այնուհանդերձ, ակնհայտ է, որ միջազգային հանրության մոտ ձևավորված այդ լավատեսությունը որևէ իրական քաղաքան հիմք չունի և ունենալ չի կարող, որովհետև Նիկոլ Փաշինյանն անձամբ ժխտում է այն լուրերը, որ իր երեք հանդիպումներն Ալիևի հետ ունեն որևէ քաղաքական օրակարգ՝ արցախյան հակամարտության լուծման հեռանկարի հետ կապված»,- ասաց Աշոտյանը: