Տեղի է ունեցել, ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն․ Հայկ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
Բոլորը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝  թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ավելին՝ այն շարունակվում է մնալ նախկին ճահճային վիճակով, քանի որ նախկին իշխանության կադրերը նույնությամբ շարունակում են աշխատել պետական կառավարման համակարգում, իսկ երկրի ֆինանսական վիճակն էլ չի փոխվել։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով  թավշյա հեղափոխությանը հաջորդած ներքաղաքական զարգացումների մասին, ասաց քաղաքագետը։

«Տեսնում ենք ճահճացում, որոշ դեպքերում՝ անգամ հետընթաց։ Ցավոք սրտի, առաջընթացը համակարգային չէ, և փոփոխությունները լուրջ հույսեր չեն ներշնչում․ հին, փտած, նեխած համակարգը գնացել է, բայց կարելի է ասել, որ դրա բազում սյուներ՝ այդ թվում ֆինանսական համակարգն ու կադրերը, պահպանվել են, ուստի կարելի է ասել, որ այլևս չենք կարողանում կառավարել այն իրավիճակը, որը ստեղծել ենք»,- իր մտահոգությունները հայտնեց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով  հեղափոխությունից հետո ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը՝ Մարտիրոսյանը նշեց, որ արտաքին քաղաքականության մասին արված  տարբեր հայտարարությունները դեռ չեն նշանակում, որ մենք վարում ենք նման քաղաքականություն։

«Անհայտ է, անհասկանալի է, թե որ ուղղությամբ է գնում երկիրը։ Անհասկանալի է, թե որն է արտաքին քաղաքականության դոգման, այն պարագայում, երբ հայտարարվել է, որ ռեվերսներ չեն լինելու, ստացվում է ամեն ինչ դառնում է ռեվերանս։ Որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն հստակ արտաքին քաղաքական ուղենիշ էր պետք ունենալ։ Այսօր Հայաստանում ունենք շատ լուրջ խնդիր՝ չունենք գաղափարախոսություն, չունենք անգամ գաղափար, թե ինչ ճանապարհով ենք ուզում գնալ թե՛ ներքին,  թե՛ արտաքին քաղաքականության առումով։ Հետևաբար, առանց գաղափարի և գաղափարախոսության մենք վարում ենք օրվա մենեջմենթ, որի շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ, դա անթույլատրելի է»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ցավալի է, որ ժողովուրդը ստեղծեց սպիտակ թուղթ, որի վրա պետք է դրվեր բովանդակային քաղաքականության հիմքը, սակայն դա նոր իշխանությունները և հասարակությունը չկարողացան իրագործել։

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ վերը թվարկածը գալիս է ապացուցելու․ «Տեղի է ունեցել, ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն»։

«Հասարակությունն էլ չպետք է անընդհատ ներման գրեր տա իշխանություններին։ Նա պարտավոր է անվերապահորեն ճնշել այս իշխանություններին՝ հասնելու համար այն ամենին, ինչը ինքն ակնկալում է նոր իշխանությունից։ Ես մեծ ցավ եմ ապրում, որ տեսնում եմ, որ նոր իշխանությունից հասարակությունը սկսում է հիասթափվել»,- նշեց քաղաքագետը։

Հայկ Մարտիրոսյանը նաև հավելեց․ ի հայտ են եկել բացասական օրակարգերով ուժեր, որոնք առաջ են տանում իրենց այդ օրակարգերը՝ հանդես գալով իշխանությանը քննադատելու դիրքերից։

«Սա շատ վտանգավոր երևույթ է, որի առաջը կարելի է առնել միայն այն դեպքում, երբ հասարակությունը տեր կանգնի իր պահանջներին»,-եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան