Ոստիկանները հայտնաբերել են սպանություն նախապատրաստած անձանց. նրանք կալանավորվել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։ Պարզվեց, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր։

Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսեցին համատեղ աշխատանքը՝ ձեռնարկելով համալիր ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերեցին ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկեցին երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվեցին։ Լոռու մարզում ապրող 35 և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 2-ին նրանք կալանավորվել են։

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։

Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։