Պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է. «Սասնա Ծռերը»՝ Բուզանդի 1/3-ում ԶԼՄ-ների զբաղեցրած տարածքների օգտագործման մասին

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու հարցին:

«Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է:

Ուստի ներկայիս ժողովրդավարական իշխանության առաջնային խնդիր է՝ ընդառաջ գնալ մամուլին և, հրաժարվելով առևտրային տրամաբանությամբ նրանից շահույթ կորզելու մոտեցումից, համակարգային քայլեր ձեռնարկել մամուլի ազատությունն ապահովելու ուղղությամբ:

Մասնավորապես, հանուն ազատ մամուլի կայացման, պետությունը պետք է ամեն կերպով աջակցի նրան՝ արդեն որոշակի քանակական ու որակական չափանիշներին բավարարող մամուլի միջոցներին անհատույց կերպով տրամադրելով տարածք և այլ անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ ֆինանսավորում: Բացի այդ՝ անհրաժեշտ է հատուցել այն վնասները, որ մի շարք լրատվամիջոցներ կրել են իրենց նկատմամբ նախորդ ռեժիմների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով:

Միևնուն ժամանակ՝ ազգային անվտանգության առումով հրատապ և կարևոր խնդիր է մամուլին զերծ պահել պետությանը և հասարակությանը տեղեկութային պատերազմ հայտարարած նախկին հանցավոր ռեժիմների շրջանակների, ինչպես նաև նրանց հովանավորող օտար ուժերի ապօրինի ազդեցությունից:

Այս խնդիրն օր առաջ հարկավոր է լուծել մամուլի ֆինանսավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաև Անցումային արդարադատության և լյուստրացիայի (այդ թվում՝ տնտեսական) մեխանիզմներով ապօրինի հարստացմամբ ձեռք բերված ֆինանսական աղբյուրները փակելու միջոցով»: