Արտակ Զեյնալյանի հրամանով «Աբովյան» ՔԿՀ-ի պետը պարգևատրվել է «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանով

Լուրեր

03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
Բոլորը

Մարտի 1-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ծառայության պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով, Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանի միջնորդությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար պարգևատրվեց «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանով։ Վերջինս 2019թ. մարտի 1-ին նախարարի հրամանով սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ ազատվեց քրեակատարողական ծառայությունից: Ծառայության պետը Գ. Վարդանյանին հայտնեց իր խորին շնորհակությունը անձնվեր և անբասիր ծառայության համար:

Սկսելով խորհրդակցությունը՝ Ա. Մխոյանը նախ հակիրճ անդրադարձավ ներկայումս կենտրոնական մարմնի կողմից  քրեակատարողական հիմնարկներում իրականացվող ուսումնասիրություններին և մեթոդական օգնության տրամադրմանը:

Այնուհետև Ա. Մխոյանը քրեակատարողական հիմնարկների պետերի ուշադրությունը հրավիրեց մասնագիտական դասընթացների անցկացման, փաստաթղթավորման պատշաճ կատարման, քրեական ենթամշակույթի, ինչպես նաև արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի վրա՝ հանձնարարելով հիմնարկների պետերին ձեռնարկել առավել գործուն միջոցներ՝ նպաստելու արգելված իրերի հայտնաբերմանը մինչ ազատազրկված անձանց բնակության համար նախատեսված տարածք մտնելը:

Արտյոմ Մխոյանն անդրադարձավ նաև ծառայողական կարգապահության ամրապնդման և համազգեստի կրման կարգի պահպանման հարցերին:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ծառայության պետն ընդգծեց, որ խիստ հետևողական է լինելու արձանագրված  թերությունները շտկելու ուղղությամբ տրված հանձնարարականների կատարմանը: