Ոստիկանները բացահայտել են տասնյակ անասունների գողության դեպքեր

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

Մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Արտաշատ քաղաքի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հայտնել է, որ փետրվարի 28-ի ժամը 18.00-ից մարտի 1-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, անասնագոմից գողացել են խոզ, իսկ հավաբնից` 7 հնդկահավ՝ պատճառելով մոտ 120.000 դրամի վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվել։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Հայկաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Ս․-ն։

Նույն օրը, ժամը 12.30-ին, նա հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նախկինում էլ Արմեն Ս․-ն կատարել է մի շարք անասնագողություններ։

Մասնավորապես՝ փետրվարի 12-ի գիշերը, Գայ գյուղի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խ․-ի հետ, Վեդի քաղաքի մի բնակչի անասնագոմի պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պատռելով, գողացել են 1 ցլիկ, 2 հորթ, 15 ոչխար եւ 5 գառ։

Դեպքի առթիվ բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Մարտի 1-ին, ժամը 19.00-ին, Նարեկ Խ․-ն բերման է ենթարկվել բաժին: Պարզվել է նաեւ, որ փետրվարի 5-ի գիշերը, Արմեն Ս․-ն եւ Նարեկ Խ․-ն, պատուհանի մետաղյա ցանցը պոկելով, Ավշար գյուղում գտնվող մի քաղաքացու անասնագոմից գողացել են 15 ոչխար։

Բացի այդ, պարզվել է, որ փետրվարի 19-ին, Արբաթ գյուղի մի ֆերմայից Արմեն Ս․-ն գողացել է 12 ցլիկ: Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Փետրվարի 28-ին էլ Վեդի քաղաքի մեկ այլ անասնագոմից Արմեն Ս․-ն հորթ էր գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն։