ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության ծրագրից

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է կառավարության՝ ծրագրից, որը հաստատվել է փետրվարի 14-ին։ Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության՝ ս. թ. փետրվարի 14-ին հաստատված ծրագրից, որի համաձայն կառավարությունը որդեգրել է պետական եւ բյուջետային համակարգի կազմակերպությունների կառավարման առավել արդյունավետ եղանակների մշակման ներդրման քաղաքականություն։

Ըստ այդմ, նախարարություններին հանձնարարական է իջեցվել աշխատանքային կարգով ներկայացնել վերլուծություն՝ համապատասխան հիմնավորումներով, իրենց ենթակայության ներքո գտնվող ՊՈԱԿ-ների կարգավիճակի, գործունեության եւ այդ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ ընտրանքային լուծումների վերաբերյալ:

Հանձնարարականում օրակարգային է համարվում ոչ թե միջոցների խնայողությունը, հաստիքների կամ պետական մարմինների թվաքանակի կրճատումը, այլ՝ պատասխանատվության համախմբումը եւ ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակների պահպանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկները կատարվել են նախարարության ոլորտային վարչությունների մասնագետների կողմից՝ հիմք ընդունելով ՊՈԱԿ-ների կանոնադրությամբ հաստատված նպատակներն ու գործունեության առանձնահատկությունները, սուբսիդավորման պայմանագրերում տեղ գտած աշխատանքային պարտավորությունները՝ ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշներով, նրանց տարեկան հաշվետվությունները, ներկա ծրագրային եւ ֆինանսական զարգացման հեռանկարները։ Նշենք, որ կազմակերպությունների գործունեության օպտիմալացմանն ուղղված առաջարկների հիմքում դիտարկվել է առավելապես վարչական հատվածը։

Կառավարությանը ներկայացված փաթեթն ունի զուտ աշխատանքային բնույթ եւ ոչ մի կերպ չի կարող որոշման նախագիծ համարվել, առավել եւս՝ ներկայացվել հաստատման։

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՊՈԱԿ-ների փակման կամ լուծարման մասին որեւէ նախաձեռնություն կարող է դիտարկվել միայն համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման, ինչպես նաեւ կառավարման ու գործունեության այլընտրանքային մոդելների առաջարկման պարագայում։

ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության եւ հարակից հարցերի մասին առավել մանրամասն կքննարկվի մարտի 4-ին, ժամը 16:00-ին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ընթացքում»: