Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցությունը ողջունում է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ Դաշնային խորհրդում

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում ՀՀԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը

Հայտարարությունը՝ ստորև.

«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը ողջունում է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը, դրանում արված շեշտադրումներն ու հավասարակշիռ դիտարկումները։

Խիստ կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ և ՀՀ ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հաստատված ձևաչափով կարգավորման վերաբերյալ Հայաստանի հավատարմության վերափաստման հանգամանքը։ Ելույթի առավել սուր՝ ՌԴ որոշ խորհրդանականների՝ ակնհայտորեն հակահայկական միջոցառմանը մասնակցելու քննադատության հատվածը նույնպես դիտարկում ենք որպես ռազմավարական դաշնակցի հետ արժանապատիվ երկխոսության և այդ հարաբերություններում սեփական օրինական հետաքրքրությունների առաջմղման երևույթ։

Մեր համոզմունքն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման հարցում խիստ կարևոր է ինչպես առհասարակ հավասարակշռության, այնպես էլ կոնկրետ դիվանագիտական բալանսի պահպանումը։ Դա կարևոր է նաև թշնամու հնարավոր արկածախնդրությունների կանխարգելման առումով։ Այս առնչությամբ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի ելույթը տեղին է ու նպատակային»։