Այսօր էլ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կարող են խոչընդոտել Մարտի 1-ի բացահայտմանը․ զոհերից մեկի հայր՝ Էդիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:05
«Ուժեղ Հայաստան»-ից արձագանքել են ՀԿԿ-ի՝ ընտրակաշառքի մասին հրապարակմանը
30.03.2026 | 17:00
Միրչա Լուչեսկուն պատմել է, թե ինչու է ուշագնաց եղել մարզման ժամանակ
30.03.2026 | 16:50
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի «գործընկերները» խնդրել են չհարվածել ռուսական նավթային ոլորտին
30.03.2026 | 16:44
Էդուարդ Սպերցյանը հավակնում է ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին
30.03.2026 | 16:36
Իրանի սպառնալիքից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:30
ԿԿՀ-ն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը
30.03.2026 | 16:21
Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դիտարկում են Հորմուզի նեղուցը կառավարելու համար կոնսորցիում ստեղծելու հարցը
30.03.2026 | 16:12
Ընտրակաշառք են տվել՝ աշխատավարձի տեսքով․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:02
Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար
30.03.2026 | 15:53
Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել
30.03.2026 | 15:45
Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը

-Պարոն Հարությունյան, ի՞նչ զգացողություն ունեք այսօր, երբ պետությունը փորձում է բացահայտել Մարտի 1-ի իրական պատճառներն ու մեղավորներին։

-Առաջին հերթին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա իշխանություններին և իմ ամբողջ սրտով կանգնած եմ իրենց կողքին։ Եթե մեկ տարի առաջ որևէ մեկն ասեր, որ բարձրաստիճան պաշտոնյաներ կհայտնվեն ճաղերի հետևում, կարող է չհավատայինք։ Մենք հույս ունեինք, բայց դա մշուշոտ էր։

-Ըստ Ձեզ իշխանության մեջ կա՞ որևէ մեկը, որ կարող է խանգարել Մարտի 1-ի բացահայտմանը՝ դատախազ, ՀՔԾ քննիչ։

-Հնարավոր է, որ կան։ Որովհետև այսօր էլ իշխանության մեջ կան նախկին պաշտոնյաներ, որոնք աշխատել են նախկին վարչախմբի համար։ Էսօր դա երևում է Վահագն Հարությունյանի գործով, երբ քննիչը մեղադրանք էր առաջադրում, իսկ դատախազը բեկանում էր առանց քննչական խմբի մասնակցության։ Ես խնդրում եմ այսօրվա իշխանություններին այս հարցում աչալուրջ լինել։

-Նախկինները հիմնականում, երբ խոսում էին Մարտի 1-ի գործի մասին, ասում էին՝ դե թող փորձեն գտնել սպանողներին, որովհետև փամփուշտների իդենտիֆիկացիայի հարց կա, որը, ըստ նրանց, անհնար է։ Ներկա իշխանություններն էլ ընդունում են, որ որոշ դժվարություն կա։ Ձեր որդու պարագայում կա՞ էդ դժվարությունը։

-Իմ որդու գլխին կրակել են ատրճանակով, դա փաստ է։ Դա եղել է Ֆրանսիայի դեսպանատան ճաղերի մոտ, 6 հոգու ձերբակալել էին, իմ որդին նրանց մեջ էր։ Ինչ-որ մարդիկ կապել էին նրանց։

-Կրակել են դիմահա՞ր։

-Գլխին։ Կադրերում երևում է, որ իմ որդին ձեռքով-ոտքով ինչ-որ մեկի հետ վիճում է։ Պատին արյան շիթ կա, դա իմ որդու արյունն է։ Իմ որդին մահացել է ապրիլի 11-ին, ինչպես վիրավոր զինվորը, նույն օրը, նույն ժամին։ Դա պատահական չէր կարող լինել։ Իմ որդին լավանում էր, և բուժող բժիշկը, որ երեք անգամ վիրահատել էր, ասում էր՝ սա անհավանական է, որ նա առողջանում է։ Նրան վերակենդանացման բաժնից ուզում էին տեղափոխել պալատ, որ մայրը խնամեր։ Երբ մայր գնացել էր խնամելու, էդ նույն օրը բժիշկները գալիս տանում են և կիսամեռ վիճակում բերում պառկացնում են։ Մորն ուղարկում են տուն, թե գնա, էսօր-վաղը չենք տեղափոխի։ Ի՞նչ պատահեց, մեկ-երկու ժամ առաջ շատ լավ էր, էկան տարան, յանի թե թոքերը ստուգելու, կիսամեռ բերեցին։

-Հնարավո՞ր է բացահայտել նրա սպանությունը։

-Շատ հեշտ ու հանգիստ, երկու ժամվա ընթացքում։

-Գիտե՞ք մեղավորների շրջանակը։

-Իհարկե։ Նրանց մասին բազմիցս ասել եմ։ Ես չգիտեմ ինչի են հապաղում, ինչ փաստեր է պետք։

-Մարդասպանի անունը գիտե՞ք։

-Մարդասպանի անունը Սերժ Սարգսյան է։ Թե նրա, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին եմ դիմում՝ երբ նրանց արյունոտ փողերը լափում եք, չեք մտածու՞մ, որ իմ կարգավիճակում կարող եք հայտնվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան