Մենք առաջարկում ենք, որ այս ԱԺ-ն լայն հանրային քննարկումներ ունենա անցած մեծ ավտորիտար ռեժիմին գնահատական տալու հարցի շուրջ. Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հասարակական մի շարք կազմակերպություններ մշակել ու հրապարակել են «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված բարեփոխումների» հայեցակարգ։ 66 էջից բաղկացած այս ճանապարհային քարտեզը կոնկրետ լուծումներ է առաջարկում կոնկրետ խնդիրներին։ ՀԿ-ներն այս հայեցակարգն ուղարկել են ԱԺ խմբակցություններին և Կառավարությանը: Այսօր հայեցակարգը ՀԿ ներկայացուցիչները քննարկել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ: ՀԿ-ներն այս հայեցակարգով իրենց տեսլականն են առաջարկում անցումային արդարադատության, կրթության բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Մենք առաջարկում ենք, որ այս Ազգային ժողովը լայն հանրային քննարկումներ ունենա անցած մեծ ավտորիտար ռեժիմին գնահատական տալու հարցի շուրջ: Հանրային քննարկումների արդյունքում ԱԺ-ն պետք է գնահատական տա, թույլ տվեք ասեմ՝ պատմական գնահատական, որը պետք է խափանի անցյալի կրկնության ռիսկերը»,- նշեց Բարսեղյանը:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների, նրանց համակիրների կողմից հայտարարվում է, որ հեղափոխական իշխանությունն իր խոստումներից հետ է կանգնում:

Factor.am-ը Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նկատելի են նման միտումներ: Որպես օրինակ նշեցինք արագաչափերից ու կարմիր գծերից ազատվելու կոչերը, որոնք կային հեղափոխության օրերին, իսկ հիմա քայլեր չեն ձեռնարկվում:

«Այդ օրերին տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ տարբեր ակցիաներ էին իրականացնում: Ես, օրինակ, փող էի մուրում Սերժիկ Սարգսյանի համար, քանի որ նա ասել էր, որ փողի կարիք ունի: Մեկ ուրիշը բողոքում էր արագաչափերից: Հավաքական դիրքորոշում այդ մանր հարցերի հետ կապված չկար, կար ընդհանրական որոշում, որ այդ ռեժիմը չպետք է շարունակի: Ես նման տպավորություն չունեմ, որ խոստումներից հետ կանգնող է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան