Մարտի 1-ի հետ կապված որևէ մեկի համար մութ բան չկա մնացած․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Մարտի 1-ին զոհվածների և տուժածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությունն  արդեն կառավարություն է ուղարկվել։ Այս մասին Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցին նվիրված երթին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը հատուցում կտրամադրի»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ փոխհատուցման չափը կորոշի կառավարությունը։ Այդուհանդերձ, նշեց, որ դա հիմնականում քաղաքական բնույթ է կրելու․ իմաստը լինելու է այն, որ պետությունը պատասխանատու է։

Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի տեղադրման մասին խոսելիս, Ալեն Սիմոնյանը նշեց, որ դեռ տարբերակների քննարկման փուլում են։ Ինքն առաջարկում է հուշարձանը տեղադրել այնպիսի վայրում, որտեղ զոհ է եղել։

Հարցին, թե արդյոք Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չկա մեկը, ով չգիտի Մարտի 1-ի կազմակերպիչներին։

«Մարտի 1-ի գործի հետ կաված որևէ մեկի մոտ մութ կետ չի մնացել։ Եթե ես ինձ կարողանայի թույլ տալ, կասեի, թե ըստ իս՝ ով է հիմնական մեղավորը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

 

 

Նելլի Մելքոնյան