Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Լուրեր

15.12.2025 | 19:00
Ադրբեջանը պատերազմով ավելի մեծ նվաճումներ կունենար, քան՝ բանակցելով․ դա է 2020-ի հարձակման պատճառը․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:47
Ձեր ախորժակը իջացրե՛ք. վարորդը` Yandex-ի ղեկավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:38
Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից
15.12.2025 | 18:30
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
15.12.2025 | 18:23
Տոկոսների իջեցում ենք պահանջում. Yandex-ի վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:14
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսի պաշտպանությունից
15.12.2025 | 18:01
Զինվորին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել // ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը
15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

ՀՀ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր:

«Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցելության մանրամասները: Բոլոր դեպքերում, այն բոլոր արձագանքները, որ լսել եմ՝ և՛ ներսից, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել: Այնպես որ, ուզում եմ շնորհավորել, որ հաջող այցելություն է եղել»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Այո մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում և շատ կարևոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունեության ընթացքում և իհարկե քննարկենք առաջիկա անելիքները: Այո, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ուենցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու մեր հետագա անելիքները:

Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում ենք նախագահում և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն իհարկե կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:

Արմեն Սարգսյան – «Ես էլ, պարոն վարչապետ, Ձեզ հետ կիսվելու շատ բան ունեմ: Մեր վերջին հանդիպումից հետո, իհարկե Դուք տեղյակ եք մանրամասներից, բայց լրացուցիչ մանրամասներ կուզեմ Ձեզ հետ կիսվել: Մանավանդ իմ վերջին երկու այցելությունից՝ մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի և որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան Բարեգործականում: Սա մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք իրար հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Կրկին ֆրանսիական շատ մեծ կազմակերպությունների հետ, լինի Thales-ը, Dassault-ն և այլն:

Հետո իմ այցելությունն էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան, ինչպես տեղյակ եք: Բայց նաև դրանից առաջ և վերջում, ըստ ծրագրի, հանդիպումներ ունեցա Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Եվ սրանք նորից ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու Հայաստանի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»: