Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերն ԱՄՆ-ից ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փետրվարի 21-ին՝ Բաքվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումների ընթացքում նրանք քննարկել են մոտ ապագայում երկու ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև քննարկման հնարավոր թեմաները։ Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում համանախագահները նաև քննարկումներ են ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Համանախագահներին միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկը։

Տարածաշրջանային հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համանախագահների հետ ճեպազրույց են ունեցել՝ հունվարին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում  տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։ Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են տիրող իրավիճակը և հաջորդող քայլերից իրենց սպասելիքները։

Համանախագահները շփման գծում զոհերի թվի նվազումը դրական են գնահատել։

Նրանք նաև ողջունել են երկու երկրների բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին տարածաշրջանում զարգացող քննարկումները։

Փաշինյանն ու Ալիևն ընդունել են Մինսկի խմբի՝ մոտ ապագայում վերջինիս հովանու ներքո հանդիպման առաջարկը։

Տարածաշրջան այցից հետո, Մինսկի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպանը մեկնել են Վիեննա և Բրատիսլավա՝ ճեպազրույց ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ։

 

 

Նելլի Մելքոնյան