Մարտի 1-ը շահարկումների առիթ չպետք է դարձնել, օրվան պետք է հարգանքով մոտենանք. Սուրեն Պապիկյանը՝ երթին մարդ բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ զրույցում լրագրողներն ասացին, որ Մարտի 1-ի առիթով այսօրվա երթի հետ կապված մարզպետները ջանք չեն խնայում, որ «մարդ հավաքեն», օրինակ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարությունը, որ ավտոերթով միանան իրենց:

Factor.am-ը հիշեցրեց, որ այդ հայտարարությունը տեղադրվել էր Արարատի մարզպետարանի կայքում, իսկ րոպեներ անց՝ հեռացվել:

«Այդտեղ շփոթմունք է եղել: Իրականում ոչ մի գաղտնիք չկա, բոլորս էլ ցանկություն ունենք մասնակցել այդ երթին, դա հարգանքի տուրքի մատուցում է»,- ասաց նախարարը:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ խնդիր չունեն լայն զանգվածների հավաքել ու դրա համար էլ վարչական լծակ օգտագործել, պարզապես դրա կարիքը չկա:

Լրագրողները նշեցին, որ մարդիկ աշխատանքից շուտ են դուրս գալիս, որ գնան երթի, ինչին ի պատասխան՝ Պապիկյանն ասաց. «Նման բան չկա, կարդացեք Արմավիրի մարզպետի հայտարարությունը: Մարդը հրավիրում է 18.30-ին»:

Factor.am-ի լրագրողի դիտարկմանը, թե Լոռու մարզպետի հայտարարության մեջ նշվում է, որ 4.30-ից Վանաձորից շարժվում են, այսինքն՝ 1.5 ժամ շուտ են դուրս եկել աշխատանքից, Պապիկյանը խորհուրդ տվեց այս օրը շահարկումների առիթ չդարձնել. «Այստեղ չի կարող լինել քաղաքական հարց և դրա հիմքում դնել վարչական ռեսուրսի չարաշահում: Չի լինի, որ գիշերը գնանք, ճիշտ հասկացեք, մենք մեր պարտքն ենք տալու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան