«Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու ԱՏՁՄ վարչության անդամները

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ առաջիկա համատեղ ծրագրերն ու համագործակցության նոր ուղիներ մշակելու համար:

ԱԳ նախարար Զ. Մնացականյանը, կարևորելով ՀՀ Կառավարության բարձր տեխնոլոգիաների ոլորտին ուղղված քաղաքականությունն ու տեսլականը, պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել ՏՀՏ համայնքի հետ: Մասնավորապես խոսվել է համատեղել Հայաստանի բարձր տեխնոլոգիական բրենդի առաջխաղացմանն ուղղված աշխատանքները ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակներում:

ԱՏՁՄ-ն հանդես կգա որպես ԱԳ նախարարության գործընկեր՝ բարձր տեխնոլոգիաների արտաքին քաղաքականության կարիքներն ու հնարավորություններն ուսումնասիրելու և համատեղ լուծման ուղիներ մշակելու համար:

Կողմերը նաև համաձայնել են համագործակցել նոր շուկա գրավելու՝ մասնավորապես Աֆրիկայի երկրներ ՏՏ լուծումներ արտահանելու գործում:

ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հետ հանդիպմանը մասնակցել է ԱՏՁՄ վարչությունը, որի կազմում են եղել ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Վահագն Պողոսյանը (Է-Հայք), Մանուկ Հերգնյանը (Գրանատուս Վենչուրս), Վահրամ Մերանգուլյանը (ԱյՅուՆեթվորքս), Գևորգ Սաֆարյանը (Լայմթեք), Սոֆի Մեհրաբյանը (Մակադամիան ԷյԱր), Իրինա Դումանյանը (Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս), Վասիլ Մամիկոնյանը (Էս Էֆ Էլ), Արմեն Քոչարյանը (ՎՕԼՕ) և Թամար Գևորգյանը:

Նշենք, որ ԱՏՁՄ-ն «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափն իրականացնում է արդեն ութ տարի: Այն Միության անդամներին հնարավորություն է տալիս ՀՀ նախարարների հետ ազատ մթնոլորտում քննարկել ոլորտային թեմաներ: Հանդիպումների ընթացքում վեր են հանվում ՏՀՏ ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, պետության և մասնավոր հատվածի համագործակցության, տեխնոլոգիական կրթության, աշխատուժի զարգացմանն ուղղված և այլ արդիական հարցեր: