Ռոհանին երբեք չէր անի նման հայտարարություն, եթե Ռուսաստանի և Վրաստանի հետ աշխատանք տարած չլիներ․ Արման Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը, իրանյան ուղղությամբ արտաքին քաղաքականության ճեղքում է, քանի որ Իրանը կուտակել էր մեծ քանակությամբ հարցեր ու հարցադրումներ՝ դրանք պարզաբանելու նպատակով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակության՝ Իրան կատարած պաշտոնական այցին, ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա փոխանցմամբ՝ իրանական կողմից ՀՀ պատվիրակությունն արժանացել է ամենաբարձր մակարդակի ընդունելության, որովհետև և՛ Իրանի նախագահի, և՛ հոգևոր առաջնորդի, և՛ օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, ինչը քրիստոնեական երկրների ղեկավարների պարագայում քիչ է հանդիպում։

«Սա խոսում է այն մասին, որ հետաքրքիր տեղաշարժ է տեղի ուեցել Իրանի հետ մեր հարաբերություններում, այնպես որ այդ այցելությանը 5+ կարելի է նշանակել»,- ասաց դեսպանը։

Խոսելով կողմերի միջև քննարկված նախագծերից՝  Արման Նավասարդյանը կարևորեց Հայաստանն իրանական գազի համար տարանցիկ երկիր դարձնելու կողմերի պատրաստակամությունը։

«Ընդդիմությունն ասում է, որ այստեղ «Գազպրոմն» է տիրակալը։ Ես չեմ ուզում բանավիճել, բայց Ռոհանիի նման մարդը երբեք չէր անի նման մակարդակի հայտարարություն, եթե նախնական աշխատանք Ռուսաստանի և Վրաստանի հետ տարած չլիներ։ Պատահական չեն նաև Պուտինի հեռախոսազանգերը Փաշինյանին և իրեն»։

Հայ-իրանական հարաբերությունների մասին խոսելիս, Արման Նավասարդյանը հիշեցնում է, հնչել է մի նախադասություն երկու կողմից, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։ «Հայաստան-Իրան հարաբերությունները երբեք չեն լինելու 3-րդ երկրի հաշվին կամ դեմ: Եթե այս փակագծերը բացենք, ապա կտեսնենք շատ աշխարհաքաղաքական և քաղաքական հարցերի պատասխաններ»,- նշեց նա։

Անդրադառնալով իրանական այցին զուգահեռ Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության և մասնավորապես Արարատ Միրզոյանի՝ ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նիստում ունեցած հայտարարությանն ու այն շեշտադրմանը, որ  Բաքվում հակահայ ակցիային մեր ռուսաստանցի գործընկերների մասնակցությունը տարակուսանք է առաջացնում  Արման Նավասարդյանը նկատեց․ «Շատ ճիշտ և ժամանակին արված հայտարարություն էր, այն, որ այդ մարդիկ գնացել էին, դա չի բխում մեր երկու երկրների հարաբերություններից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան